Էկոլոգիա

Կենսաբազմազանություն:Առաջադրանք

 

e870d12c9b59a0c57cc419ccf50c939c.jpg

1.Կոնգոյի արևադարձային անտառը

Կոնգոյի անտառներն իրենց չափերով զիջում են միայն Ամազոնի անտառներին և տարածվում է 4 աֆրիկյան պետությունների տարածքում: Անտառն անհետացման եզրին է հայտնվել լայնածավալ ծառահատումների և բնակիչների գյուղատնտեսական ակտիվության հետևանքով:

 

2.Սանդերլենդ անտառը

Մալայզիայի, Ինդոնեզիայի և Պապուա Նոր Գվինեայի խոնավ արևադարձային անտառները հաճախ կոչում է մեկ անվանմամբ`Սանդերլենդ անտառ: Ինչպես անհետացման եզրին գտնվող շատ անտառներ, սրանք ևս հայտնվել են այս վիճակում ծառահատումների հետևանքով:

 

3.Արևելաաֆրիկյան արևադարձային և մերձարևադարձային անտառներ

Այս անտառները ձգվում են Քենիայով,Մոզամբիկով և Տանզանիայով մեկ և վտանգված են, քանի որ աճող բնակչությանը սննդի պահանջարկը բավարարելու նպատակով այստեղ լուրջ անտառահատումներ են իրականցվում գյուղատնտեսական տարածքներ ստեղծելու համար:

 

4.Հիմալայան արևադարձային և մերձարևադարձային խոնավ անտառներ

Սրանք ձգվում են Նեպալից մինչև Լաոս` ներառելով նաև Մյանմարն և հյուսիսային Հնդկաստանը: Անտառները հատվում են տեղի բնակչության կողմից առօրյա հոգսերը հոգալու համար:

 

5.Հարավային Ամերիկայի Սավանաները

Այս անտառները վերանում են գյուղատնտեսական գործունեության և փայտածուխի հանքերի պատճառով: Ի տարբերություն աֆրիկյան սավանաների, որտեղ հիմնական բնակիչները փղերն են ու առյուծները, Հարավային Ամերիկայի սավանաներում բնակվում են գայլեր և ջայլամներ:

 

6.Մեզոամերիկյան անտառներ

Այս անտառները ձգվում են Մեքսիկայից մինչև Կոստա Ռիկա: Ներկայում դրանք հատվում են գյուղատնտեսության և հանգստյան կենտրոններ ստեղծելու համար: Մեզոամերիկյան անտառներում է աճում աշխարհում ամենաթանկ գնահատվող ծառատեսակներից մեկը`կարմիր ծառը:
7.Ատլանտյան Չոր անտառներ

Գյուղատնտեսական գործունեության ծավալումը և սրընթաց զարգացումը անտառին սպառնող հիմնական խնդիրներն են:

 

8.Ֆիլիպինների անտառներ

Այս անտառների գոյությանը սպառնող վտանգը պայմանավորված է զարգացող զբոսաշրջության և գլոբալ տաքացման հետևանքով ջրի մակարդակի բարձրացմամբ:

 

9.Մադագասկարի արևադարձային անտառներ

Անտառների ոչնչացումը պայմանավորված է հիմնականում երկրի տնտեսական ծանր վիճակով, ինչի պատճառով բնակիչները իրականացնում են լայնածավալ ծառահատումներ: Բացի այդ, այստեղ աճում են համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեցող մի շարք ծառատեսակներ: Թեև կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում անտառը պաշտպանելու նպատակով, սակայն դրանք այդքան էլ արդյունավետ չեն:

 

10.Ամազոնի արևադարձային անտառները համարվում են աշխարհում ամենավտանգված անտառները, քանի որ այնտեղ լայնածավալ անտառահատումներ են իրականացվում խոշոր եղջերավոր կենդանիների համար արոտավայրեր և ճանապարհներ ստեղծելու նպատակով:

Տեղեկության աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2012/04/21/forests/487643
«Կանաչների միության» ուսումնասիրությունների համաձայն՝Հայաստանի անտառներից ամեն օր միջին հաշվով 7­10 խ/մ փայտ է հատվում:  Դա հենց այն գլխավոր պատճառներից մեկն է, որոնց պատճառով Հայաստանում անտառները գնալով վերանում են:  Անտառները պատկանում են քաղաքականության հետ կապ ունեցող մարդկանց: Անտառները ոչնչացնում են մարդիկ, չգիտակցելով  թե ինչ մեծ սխալ են գործում: Օրինակ ես արդեն տասնհինգ տարեկան հասակում հասկանում եմ, որ չի կարելի ոչնչացնել անտառները, չէ որ հենց բույսերի, ծաղիկների և ամբողջ բնության շնորհիվ են ապրում մարդիկ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s