Մարտի 24-ին տասներորդ և տասնմեկերորդ դասարանի աշակերտներով, պարոններ Թոքմաջյանի և Տիգրանյանի առաջնորդությամբ ուղևորվեցինք Թալին և Կոշ: Բարձրացանք Թալինի բերդ, որի վրա բարձրանալը դժվար էր և հետաքրքիր, որը ինչ որ չափով նման էր fort boyard—ի փորձությունների հաղթահարմանը: Երբ մենք շրջագայում էինք և Դաշտադեմում և Կոշում, տեղի բնակիչները շատ ջերմ էին և հյուրասեր:Երկու վայրերում էլ բնակիչներից մեզ հրավիրեցին իրենց տուն: Դաշտադեմի մարդիկ շատ անմիջական էին ու բարի, և ամեն մեկը ինչ որ բանով ուզում էր օգնել:Ես շատ շնորհակալ եմ մեր կազմակերպիչներից, որ այդ օրը մեզ ժամանակ տրամադրեցին, մեր քաղաքից դուրս առավելությունները ցույց տալու մեզ: Կոշի բերդում այնքան հանգիստ էր, որ չէի ուզում հեռանալ, այնտեղից շատ յուրահատուկ տեսարան էր բացվում, այնպիսի տպավորություն էր կարծես դու հսկա ես, և կարող ես ամեն ինչի վրայով քայլել:Կոշի բերդից դուրս գալու ժամանակ ճանապարհին մի կին է մեզ հանդիպում և խնդրում, որ տանենք իրեն մինչև իր տուն, նրան իր տան մոտ հասցնելով նա առաջարկեց մեզ սուրճ կամ թեյ հյուրասիրել, այդ կինը ուներ շատ գեղեցիկ խաժ աչքեր, որը հուշում էր նրա վաղեմի գեղեցկության մասին:
Ես շատ ուրախ եմ,որ իմ սիրելի դպրոցը(իր տեսակով եզակի)օգնեց ինձ էլ ավելի ծանոթանալ իմ հայոց աշխարհի հետ:Իսկապես մեր Հայաստանը շատ գեղեցիկ է…

Նկարի հեղինակ՝Ավետիսյան Ժոռա