Ֆրանսիական խոհանոցը աշխարհում հայտնի է և շատ օտարերկրացիներ այցելում են այս երկիր` բացահայտելու խոհանոցի համերը: Գյուղատնտեսական մթերքները, ինչպիսիք են պանիրը, գինին, միսը և այլն … կարևոր և բացառիկ տեղ են գրավում ֆրանսիական խոհանոցում: Յուրաքանչյուր շրջան ունի իր յուրահատկությունը: Ֆրանսիացիները սիրում են համեղ ուտելիքներ, որոնք ուղեկցվում են լավ գինիներով:
Ֆրանսիան պանիր արտադրող առաջին երկիրն է`քանակով և բազմազանությամբ:Պանիրը նրանց մշակույթի և առօրյաի մասն է կազմում: Այսօր Ֆրանսիայում 1200-ից ավել պանրի տեսակ կա:
Աշխարհում Ֆրանսիան բացառապես համարվում է պանրի երկիր: Ֆրանսիացիները երկրորդն են աշխարհում պանրի սպառումով, հույներից հետո, տարեկան յուրաքանրչյուր ֆրանսիացի սպառում է 23,7 կգ պանիր : 2001 թվականից մարտի 29-ը պանրի ազգային օրն է:
Խնձորով տորթ
Բաղադրիչներ
450 գ. խնձորներ
225 գ.շաքար
2 ձու
60 գ ալյուր
110 գ թթվասեր
1 ճ/գ. դարչին
3 ճ/գ. կոնյակ
Պատրաստման եղանակը
1.Ջեռոցը տաքացնել 190°:
- 2. Կլպել, խնձորները կտրել կտորների: .Խառնել 100 գրամ շաքարի և մի քիչ դարչինի հետ:.Դասավորել խնձորները տորթի թավաի մեջ, 20 րոպե դնել ջեռոցի մեջ:
- 3. Հանել խնձորները թավաի մեջից և փռել շերտավոր խմորը:Տեղափոխել խնձորները:
4.Հարել ձվերը 100 գրամ շաքարի հետ, խառնել մինչև դառնա բաց դեղին: Ավելացնել ալյուրը, թթվասերը, կոնյակը: Լցրեք խարնուրդը խնձորների տակ:
- 5. Թխել 10 րոպե, հանել շաղ տալ շաքարի փոշին և հետ վերադարձնել ջեռոց ևս 20 րոպե:
Խնձորով տորթը մատուցել տաք:
Այս տորթի հետ առաջարկվում է խնձրի գինի:
Բարի ախորժակ
Աղբյուր
https://fr.wikipedia.org/wiki/Cuisine_fran%C3%A7aise
http://www.marmiton.org/recettes/recettes-incontournables-detail_tarte-aux-pommes_r_34.aspx