45 տարի շարունակ ապրիլի 22-ը նշվում է, որպես երկրի միջազգային օրը, կամ “Earth Day”. Առաջին անգամ այդ օրը նշվել է 1970-ի ապրիլի 22-ին ամերիկացի սենատոր Գայլոր Նելսոնի կողմից: Նպատակը աշխարհի մարդկության ուշադրությունը շրջակա միջավայրի և էկոլոգիայի վրա սևեռելն էր: Բացի այդ օրը հիմնելուց, Գայլոր Նելսոնը մի շարք ամերիկացի ուսանողների խրախուսում է իրականացնել շրջակա միջավայրի վերաբերյալ մի շարք ծրագրեր, որն այդ ժամանակաշրջանում քաղաքական մակարդակ չուներ:
Այս օրը նշվում է աշխարհի 180 երկրներում, մոտ 500 միլիոն մարդու մասնակցությամբ:
Այս տարի Ֆրանսիայում իրականացվելու է “նկարիր ինձ համար մի ծառ” նախագիծը, որը մեկնարկելու է Ֆրանսիայի 9 քաղաքներում` Էքսան Պրովենս, Գղնոբլը, Ղոշել, Բղըտոնո, Նանտեր, Օրլեան, Ղեն, Տուլուս և Սեն Բրիս, որտեղ մասնակիցները համախմբվելու են մի հսկա ծառի շուրջ, սա խորհրդանշական ժեստ է, նպատակը`երկրագունդը փրկելն է: Այս տարվա ծրագիրը նախատեսում է տնկել 7,8 միլիարդ ծառ`5 տարիների ընթացքում:
Ինչու՞ ծառեր
1.Ծառերն օգմում են պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ:
Նրանք կլանում են մթնոլորտի CO2 թունավոր գազը:
- Ծառերը մաքրում են օդը:
Նրանք կլանում են հոտերն ու ախտոտ գազերը և ֆիլտրում են օդի մասնիկները, շնորհիվ իրենց տերևների և կեղևի:
3. Ծառերը մեզ օգմում են պայքարելու անհետացող տեսակների դեմ:
Բնական միջավայրին հարմարեցված ծառեր տնկելով` մենք կարող են պայքարել անհետացող տեսակների դեմ:
4. Ծառերը մարդկանց համար հանդիսանում են ապրուստի միջոց:
Ծառերը մարդկանց համար հանդիսանում են սննդամթերքի, էներգիայի, և եկամուտի աղբյուր:
Աղբյուրը` http://www.un.org/fr/events/motherearthday/
http://www.exploratheque.net/articles/22-avril-journee-mondiale-de-la-terre