Ճամփհորդություններ·Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Գերմանիա

20160511_122612դդ.jpg

Գերմանիայի Զաթհայն քաղաքում է ապրում և ստեղծագործում մեր հայրենակից Արարատ Հայդեյանը։Նա մասնագիտությամբ ճարտարապետ է, զբաղվում է ժամանակակից գեղանկարչությամբ և քանդակագործությամբ։ 2007-ին նահիմնել է Զաթհայնիմիջազգային մանկա-պատանեկան ամառային ստեղծագործական հավաքը, որի ընթացքում կատարվող 7 օրյա համատեղ ստեղծագործականա շխատանքներն ամփոփվում են միասնական ցուցահանդեսով: Արդեն երկրորդ տարին է մեր գեղարվեստի դպրոցը նույնպես հրավիրված է մասնակցելու այս հրաշալի նախագծին: Անցյալ տարվա ստեղծագործական հավաքին, մեր, գեղարվեստի դպրոցից մասնակցել են  Մարգարյան Անահիտը12-րդ դասարանի  ևՄխիթարյան Աննան 11 դասարանի, ընկերԿարենի ղեկավարությամբ: Այս տարվա հավաքին մասնակցելու եմ նաև ես: Սա իսկական հրաշք է:Երբ Ընկեր Գագիկն առաջարկեց ինձ մասնակցել այս նախագծին, ես և’ զարմացած էի և’ ուրախ: Մեր ստեղծագործական խմբում ընդգրկված են նաև մեր գեղարվեստից` 11-ցի Լիլիթը Խաչատրյան և Երևանի ճարտարագիտական քոլեջի ուսանող Լևոն Մինասյանը:Մի քանի օր առաջ, գեղարվեստի դպրոցում, հանդիպեցինք Պրն. Արարատին: Նա մեզ պատմեց, թե ինչպես էր ծնվել այդ նախագիծը ,պատմեց, որ մի խումբ գերմանացի ուսանողների հետ, եկել էին Հայաստան,այցելել էին Սպիտակ քաղաքի Գեղարվեստի դպրոց։Գերմանացի հյուրերը հիացել և զարմացել են, որ այսպիսի փոքր ու կիսաքանդ քաղաքում գեղարվեստի դպրոց է գործում և, որ այսքան տաղանդավոր երեխաներ կան Հայաստանում:Նրանք որոշում են միջոցներ հայթհայթել և տաղանդավոր երեխաներին ու պատանիներին հրավիրել Գերմանիա, ստեղծագործելու և ցուցադրվելու համար: Հետագայում այն վերածվեց միջազգային հավաքի։Այս տարի, մեզանից բացի, հրավիրված են նաև պատանիներ Լեհաստանից և Արևմտյան Գերմանիայից, աշխատանքները համակարգում են ընկեր Գագիկըև և Պրն. Արարատը։ Ի դեպ Պ․Արարատը բավականին սրամիտ և կատակասեր մարդ է:Անհամբեր սպասում եմ իմ այս ճանապարհորդությանը և փորձում եմ այս կարճ ժամանակահատվածում մի փոքր սովորել գերմաներեն։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s