Կլոդ Մոնեն հայտնի նկարիչ է, ծնվել է 1840 թվականին Փարիզում։ Նա համարվում է իմպրեսիոնիզմի հիմնադիրը: 1872 թվականին նա նկարել է «Արևածագի տպավորությունը» կտավը, որում ներկայացնում է Հավրը (Ֆրանսիայի հյուսիսային մասում գտնվող քաղաք) ։ Իմպրեսիոնիզմ բառի հիմքում ընկած է ‘’իմպրեսիո’’ բառը, որը նշանակում է տպավորություն։
Նա ապրել է Նորմանդիայում, Ժիվերնի քաղաքում։ Նրա տունը շրջապատված էր ծաղիկներով և շատ գեղեցիկ էր, նա այդտեղ ապրել է 1883 թվականից մինչ իր մահը`1926 թվականը։ Տունը վերաակառուցվել է և դարձել է Կլոդ Մոնեի տուն-թանգարանը։ Որտեղ կարելի է տեսնել իր ննջասենյակը, ճաշասենյակը, ճապոնական նկարների հավաքածուն․․․ Այդ նկարները անվանում են տպանկարներ։ Այստեղ պահպանված է հիասքանչ նկարների հավաքածու։ Տան կողքին կարելի է տեսնել երկու հիանալի այգիներ, ջրային այգում կարելի է տեսնել ճապոնական հայտնի կամուրջը։ Այդ կամուրջը պատկերված է «ջրային լիլիաներ» կտավում: Ծառերը, փոքրիկ լճակը, ամեն ինչն արտացոլվում է Կլոդ Մոնեի նկարներին։
Տան մոտ ևս մեկ այգի կա, որտեղ կարելի է տեսնել հիանալի ծաղիկներ և ծառեր։ Եթե ցանկանում եք տեսնել այգիները ծաղկած, պետք է գնաք կամ գարնանը կամ աշնանը։ Թանգարանը բաց է ապրիլի 1-ից մինջև հոկտեմբերի 31-ը։ Թանգարանը փակ է լինում միայն երկուշաբթի օրերին:
Աղբյուրը` http://www.podcastfrancaisfacile.com/podcast/2007/02/la_maison_de_mo.html
Այս հղումով կարող եք ծանոթանալ Կլոդ Մոնեի նկարներին` https://www.youtube.com/watch?v=Nfx1o-6UgzI