Գրականություն

Մեկնարկային նյութ. Ֆրանցիսկոս պապի ուղերձը երիտասարդությանը

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ուշադիր կարդա նյութը, առանձնացրու մտորելու տեղիք տվող հատվածները:
  2. Չեմ կարող առանձնացնել, որև է  հատված նյութից, որովհետև, ես լիովին համաձայն եմ Հռոմի պապի  յուրաքանչյուր խոսքի հետ։ Իր ամեն մի ասածը պարզ վկայությունն է իր կյանքի փորձի մասին և իր հետևողականության հասարակության մասին։
  3. Ֆրացիսկոս պապը ի՞նչն է համարում կյանքը կաթվածահար անելու ամենավնասակար ու նենգ տեսակ, ինչո՞ւ է այդպես կարծում: Իսկ դու ի՞նչ կարծիքի ես:
  4. Ըստ Հռոմի պապի՛ կյանքում պատահած բացասական իրադարձություններրից առաջացած վախերը, որոնք թույլ չէն տալիս մարդուն, ազատ, համարձակ, անկաշկանդ լինել , զարգանալ, շփվել, հուսալ ․․․
  5. Շփոթելով մարդիկ երջանկությունը նյութկան հարմարավետության հետ, սկսում են իրենց սահմանափակել, կաթվածահարել իրենց կյանքը, Տարվելով և գերվելով վիրտուալ աշխարհներով և նմանատիպ բաներով։
  6. Այս երկուսին հաջորդում է ավելի նենգ կաթվածահար իրավիճակ․երբ մարդը դառնում է նիրհող, ծույլ ալարկոտ, սպառող և ոչ թե արարող, զարգացող, պայքարող և սրան հաջորդում է ուրիշների թելադրանքով ապրելը։
  7. Ակնհայտ է, որ նա խոսում է բաձարցակ ճշմարտությամբ, քանի որ նա առաջնորդվում է Աստծո պատվերներով և ունի կյանքի մեծ փորձ։
  8. Մարդկանց մեծամասնությունը կյանքի ընթացքում ճիշտ ճանապարհից շեղվում է։ Մարդիկ քանի որ չէն ապրում հոգևոր արժեքներով դառնում են նյութպաշտ։ Գնալով վերանում են մարդկանց մեջ բարի դրացիական հարաբերությունները և մարդիկ դադարում են հաճախակի շփվել իրար հետ։ Դադարում են զգալ, արտահայտել էմոցիաներ ։Մարդիկ սառում են միմյաննց նկատմամբ, նախանձում են, էգոիստաբար են մոտենում ամենին։ Պատանեկության հասակից սկսած ,նրանք ձրիակերության կյանք են վարում, և իրենք իրենց զրկում են պարտականություններից և պատասխանատվություններից;  Ապագայում այդ պատանիները դառնում են վատ զավակներ, ծնողներ ու  քաղաքացիներ, և դադարում են լացողի հետ իր լացը կիսել, և ուրախացողի հետ ուրախանալ։
  9. «Մի այլ բան է Ճշմարտությունը: Սիրելի երիտասարդներ, մենք այս աշխարհ չենք եկել «բուծվելու», թեթև ապրելու, մեր կյանքը քնելուն հարմար բազմոց դարձնելու: Ո՛չ, մենք այլ բանի համարենք եկել՝ հետք թողնելու համար: Շատ տխուր է կյանքով առանց որևէ հետք թողնելու անցնելը: Երբ մենք հեշտն ու հանգիստը, հարմարավետությունն ենք ընտրում, շփոթում ենք երջանկությունը սպառողականության հետ, վերջում շատ բարձր գին ենք վճարում՝ կորցնում ենք մեր ազատությունը»:

ա. համաձա՞յն ես, որ մենք աշխարհ ենք եկել ոչ թե թեթև ապրելու, այլ հետք թողնելու համար:

Այո, ես համամիտ եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ապրի ոչ թե սպառողի տարբերակով, այլ ստեղծի, առտադրի, աշխատի, և որքան ստանում է, դրա կրկնակին, եռակիով հատուցի։ Չէ որ դա տիեզերական օրենք է ՛ինչ ցանես  այն էլ կհնձես, ինչպես երկրից գոլորշին բարցրանում է , այնուհետև կուտակված ամպերից անձրևի և ձյան տեսքով վերադառնում երկիր։

բ. Ի՞նչ պիտի անել երջանկությունը սպառողականության հետ չշփոթելու համար:

Երջանկություն է ուրիշներին երջանկացնել, փնտրելով նոր ուղիներ գտնել, լույս տարածել։ Ջերմություն և խաղաղություն հաստատել և անշահախնդիր շփում բոլոր հարաբերություններում։

գ. Ի՞նչ ասել է գտնել կամ կորցնել ազատությունը:

Երբ մարդ կախվածությունների մեջ է լինում, կորցնում է իր ազատությունը, զրկվելով իր սեփական մտածելակերպից։

  1. Մեկնաբանեք խնդրեմ հետևյալ հատվածը. «Հիսուսին հետևելը պահանջում է քաջության մի մեծչափաբաժին, բազմոցը քայլարշավի մի զույգ կոշիկի հետ փոխելու և դեռևս չտրորված տեղերում արահետներ բացելու պատրաստակամություն: Դեպի նոր հորիզոնները տանող արահետներ բացեք և ունակ եղեքուրախություն տարածելու՝ ուրախություն, որը Աստծո սիրուց ծնվում և նրա ողորմածությամբ ձեր սրտերն է լցվում: Ունակ եղեք մեր Աստծո «խենթության» արահետը բռնելու, որ սովորեցնում է մեզ Տիրոջը հանդիպել քաղցյալների, ծարավների, մերկերի, հիվանդների մեջ, ինչպես նաև անախորժության մեջ ընկած ընկերոջ, բանտարկյալի, փախստականի, ներգաղթյալի ու մեր լքված հարևանների մեջ»:

Հիսուսի պատվերների համաձայն, մարդ պետք է ոչ թե իր ստեղծած հարմարություններով սահմանափակված ապրի, այլ դեռ ոտք չդրած արահետներ անցնի, այսինքն  պետք է գնա ավետարանելու բարին գործելու, մոռացված մարդկանց հասնելու, հիվանդներին բուժելի, լքված և մեկուսացածների հետ շփվելու, որբերի համար հոգ տանելու, օտարների հետ բարությամբ և հյուրասիրությամբ վարվելու և սեր ու խաղաղություն տարածելու։

 

  1. «Դա է գաղտնիքը, սիրելի ընկերներ: Աստված մի բան է ակնկալում ձեզնից: Աստված մի բան է ուզում ձեզանից: Աստված հույս է դրել ձեզ վրա: Աստված գալիս է փլուզելու մեր սարքած բոլոր ցանկապատերը: Նա գալիս է բացելու մեր կյանքի դռները, երազանքները և բացահայտելու իրերը տեսնելու մեր ձևերը:
    Աստված գալիս է բացելու այն, ինչում դուք փակված եք: Նա ոգևորում է ձեզ, որ երազեք: Նա ուզում է ձեզ հասկացնել, որ ձեր միջոցով աշխարհը կարող է փոխվել: Փաստն այն է, որ եթե դու ինքդ առավելագույնը չանես, աշխարհը երբեք չի փոխվի»:

Ինչ ես կարծում, Աստված քեզնից ի՞նչ է ակնկալում, ի՞նչ է ուզում:

Աստված ուզում է, որ ես  իրենից բացի կուռքեր չունենամ, ազատ ապրեմ, որ ես ազատ լինեմ, որևէ թուլուցյունից, ազատ լինեմ հարմարավետ բնակավայրից, որ հեշությամբ իմ ունեցածը կիսեմ կարիգավորի հետ, որ անտարբեր  չլինեմ  մարդկանց հանդեպ։

 

  1. Քննարկում

«Քաջություն ունեցեք սովորեցնելու մեզ, որ ավելի հեշտ է կամուրջներ կառուցել, քան պատեր: Եղբայրության արահետով գնալու մարտահրավեր նետեք մեզ: Կառուցեք կամուրջներ… Գիտեք, թե որն առաջին կամուրջը, որը պետք է կառուցվի: Դա կամուրջ է, որ կարող ենք այստեղ կառուցել՝ մեկնելով և բռնելով միմյանց ձեռքերը: Բռնեք միմյանց ձեռքերը: Սա եղբայրության մեծ կամուրջ է, և թող այս աշխարհի զորեղները նույնը սովորեն անել… ոչ ինչպես երեկոյան լուրերի համար նկարներում են անում, այլ իրական, ավելի մեծ ու հավերժ ձեռքսեղմումներով կամուրջներ: Թող որ այս մարդկային կամուրջը շատ շատ ուրիշ կամուրջների սկիզբը լինի: Այդ ձևով հետք կթողնվի կյանքում»:

  1. «Նա, ով ճշմարտությունն է, խնդրում է ձեզ լքել մերժման, բաժանման և ունայնության արահետները»:

Ներկայացրեք ձեր կյանքի արահետները:

Չնայած, որ իմ կյանքում ես   շատ խախտումներ եմ անում,մեկ է իմ ճշմարտության արհետները տիրոջ պատվիրանների մեջ մնալն է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s