français

Մարդու տարիները

 

Աստված  ստեղծում է ավանակին  և նրան ասում,

  • Դու կլինես ավանակը, անդադար  կաշխատես` մեջքիդ կրելով ծանր  բեռ: Դու կուտես խոտ և չես ունենա բանականություն: Դու  կապրես 30  տարի:

Ավանակը պատասխանում է,

  • Այդպես ապրել 30 տարի, շատ երկար է, խնդրում եմ տուր ինձ 20 տարի:

Եվ այդպես էլ  լինում է:

Այնուհետև, Աստված  ստեղծում է շանը  և նրան ասում,

—  Դու  կլինես շունը, դու կհսկես քո  տիրոջն ու այն ամենը, ինչ նրան է  պատկանում և կլինես նրա լավագույն ուղեկիցը: Դու  կուտես  նրա սեղանի մնացորդները և  կապրես  25 տարի:

Շունը պատասխանում է,

  • Այդպես ապրել 25 տարի, շատ երկար է, խնդրում եմ տուր ինձ միայն 15 տարի:

Եվ այդպես էլ  լինում է:

Այնուհետև, Աստված  ստեղծում է կապիկին  և նրան ասում,

  • Դու կլինես  կապիկը, հիմարի  նման ծառից ծառ կթռչես, կզվարճացնես  մարդկանց, և  կապրես 20  տարի:

Կապիկը պատասխանում է,

  • 20 տարի հիմարություններ անել, շատ է, 10 տարուց ոչ շատ,  խնդրում եմ:

 

Եվ այդպես էլ  լինում է:

 

Վերջապես Աստված ստեղծում է մարդուն և նրան  ասում,

  • Դու կլինես մարդը, երկրագնդի վրա  միակ բանական էակը,  կլինես  աշխարհի  տերը, կտիրես  աշխարհին ու այնտեղ եղող ամեն ինչին, և կապրես  30 տարի:

Մարդը պատասխանում է,

  • Միայն 30 տարի, դա շատ-շատ քիչ է, որպեսզի օգտվեմ այդ  ամենից: Խնդրում եմ տուր ինձ ավանակի մերժած 10 տարին, շան 15 և  կապիկի 10 տարիները:

Եվ այդպես էլ  լինում է:

Ահա, ինչու  այսօր մարդը իր կյանքի  30 տարին ապրում է  տիրակալ ու անհոգ, 10 տարին աշխատում է, իր վրա կրելով պատասխանատվություն, այնուհետև  գալիս են երեխաները և մարդը հսկում է երեխաներին վերցնելով այն ամենը ինչը նրանք  չեն

ուզում,  կապիկի 10 տարիներն էլ ապրելիս  նա ծամածռություններ է անում, որպեսզի ուրախացնի իր թոռներին:

Աղբյուրը` http://legrenierdebibiane.com/Humour/annees.html

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s