Այսօր ֆրանսերեն լեզվի ընտրության խումբի սովորողներով ընկեր Աննայի հետ գնացել էինք Հայաստանում գտնվող՝ Alliance Française։Հանդիպում ունեցանք Ֆրանսիայից ժամանած բնապահպան՝Անժելիկի հետ։ Հանդիպման ընթացքում, յուրաքանչյուրս մի քանի նախադասությամբ ներկայացանք։ Անժելիկը մեզ համար հատուկ պրեզենտացիա էր պատրաստել, որտեղ ներկայացրեց Ղդոնի գետերը և էկոլոգիական խնդիրները մարդկանց և կենդանիների համար։ Մանրամասն պատմեց գետերի պատմության, պահպանության մասին, որ այնտեղ գետերը հսկվում են ոստիկանների, գիտնականների, բնակիչների կողմից, և ասաց, եթե որևէ մեկը համարձակվի աղբ նետել, նա անպայման կտուգանվի, նույնիսկ կձերբակալվի։ Պատմեց գետին սպառնող վտանգների մասին, և ինչեր են նախաձեռնում պահպանության համար։ Կարծում եմ Հայաստանում շատ չնչին մասնակցություն ունեն բնության հատկապես՝ գետերի պահպանության հարցում։ Կարծում եմ առաջադեմ բնապահպան եվրոպացու համար Հայաստանի տնտեսագիտական և բնապահպանական մակարդակը թշվառ վիճակում է, քանի որ նա ասաց, որ եղել է, այլ քաղաքում հիացել բնությամբ և տեսել է, թե ինչ աղտոտված է միջավայրը։ Նա նշեց, որ իր երկիրը հարթավայրային է, և իրեն Հայաստանում շատ է դուր եկել բարձր սարերը: Նրան դուր էր եկել նաև հայկական խոհանոցը:
Հանդիպման վերջում մեր միջին դպրոցի աշակերտներից մեկը իր կիթառի նվագակցությամբ երգեց ֆրանսերեն երգ։