日木語(Ճապոներեն)

Երջանկության արքայազնը

 

00.jpg

 

Լինում է չի լինում մի քաղաքում շատ գեղեցիկ <<Եջանկության արքայազն>> անունով մի արձան է լինում։ Այդ երջանկության աքայազնի մարմինը  պատված էր ոսկով: Աչքերը կապույտ սապֆիրից էին, իսկ սրի վրա  ռուբինից քար կար։  Այդ քաղաքի բնակիչները իրենք իրենց  երջանկություն էին  ցանկանում այնպես, ինչպիսի  երջանիկ տեսք ուներ  այդ արքայազնի արձանը։ Ձմռան նախօրեին, մի ցուրտ երեկո, մի  ծիծեռնակ թռավ դեպի այդ քաղաք:

_ Ֆուու ուշացաա , երևի հիմա բոլորը արդեն Եգիպոս են հասել։

_ Այսօր  այստեղ կհանգստանամ , վաղը ճանփա կընկնեմ։

Ծիծեռնակը թռավ եկավ տեղավորվեց երջանկության արձանի ոտքերի մոտ և քնեց։ Հետո իր վրա ինչ որ կաթիլներ թափվեցին։

— Ի՞նչ, ի՞նչ , ա՞նձրև է, ախր ամպեր չկան, տարօրինակ է ,  օօհ արքայազն է լացում ,

— Ներողություն, Բարև Ձեզ, ի՞նչ է պատահել։

 Արքայազնը պատասխանեց,-

— Սկսած այն պահից ինչ այստեղ եմ, սկսել եմ տեսնել քաղաքում տեղի ունեցող տխուր բաները։

Եվ ես ոչինչ չեմ կարող անել, դրա համար  էլ լացում եմ։

 — Տխու՞ր բաներ։

— Տե՜ս, օրինակ՝ այն փոքր տանը մի հիվանդ երեխա նարինջ է ուզում, իր մայրը ջանասիրաբար աշխատում է, բայց միևնույն է չի կարողանում գնել։

— Սա աղքատություն է։

— Ծիծեռնակ, խնդրում եմ, իմ թրի վրայի Ռուբինը տար այնտեղ։

— Լավ, հասկացա։

Ծիծեռնակը վերցրեց Ռուբինը և տարավ դրեց տղայի բարձի մոտ։

Ծիծեռնակը վերադարձավ արքայազնի մոտ և զարմացած ասաց,-

— Այս սառը տեղը մարմինս սկսեց փայփլել։

— Որովհետև դու բարի գործ արեցիր։

Հաջորդ օրը արքայազնը ծիծեռնակին ասաց,-

— Իմ սապֆիրից  մեկ աչքը  կտանե՞ս այն տաղանդավոր տղային։

— Բայց ես արդեն պետք է չվեմ։

— Խնդրում եմ, ծիծեռնակ, միայն այսօր։

— Ըմմ…

Երբ ծիծեռնակը բերեց տղային սաֆիրը նա շատ ուրախացավ և ասաց։

— Հիմա կարող եմ հաց գնել և ստեղծագործությունս վերջացնել։

Հաջորդ օրը ծիծեռնակը որոշեց վերջապես մեկնել։

Եվ արքայազնին ասաց,-

— Հիմա ես գնում  եմ Եգիպտոս ընկերներիս մոտ։

— Այնտեղ միշտ արև է և  շատ տաք ։

Բայց այդ պահին արքայազնը ասաց,-

— Ինչ լավ կլիներ եթե մի գիշեր էլ մնայիր, այնտեղ մի փոքրիկ աղջիկ կա , ով փորձում է լուցկիներ վաճառել։ Եթե նա չվաճառի ոչ մի լուծկի, ապա հայրը իրեն կծեծի, բայց նրա բոլոր լուցկիները ընկել են։ Դրա համար ուզում եմ որ իմ մյուս աչքը այդ աղջկան տաս։

— Բայց այդ դեպքում դուք ոչինչ չեք տեսնի, ասաց ծիծեռնակը

— Ոչինչ , կարևորը այն աղջիկն է։

— Ախր, արքայազն։

Տեսնելով արքայազնին, ով զոհեց իր աչքերը հանուն մարդկության ուրախության համար, ծիծեռնակը ասաց,-

— Արքայազն, ես որոշեցի դեռ չմեկնել, ուզում եմ միշտ ձեզ մոտ մնալ։ Ես ձեր աչքերի փոխարինողը կլինեմ։

— Ծիծեռնակ , շնորհակալություն։

Այնուհետև ծիծեռնակը միշտ տեսնում էր աղքատ մարդկանց դժվարությունները և ասում արքայազնին։

Եվ արքայազնը ասաց ծիծեռնակին որ իր ոսկե մարմնից կտորներ տանի աղքատ մարդկանց։

— Հասկացա, ասում էր ծիծեռնակը և կատարում։

Հետո վերջապես եկավ ցուրտ ձմեռը։

Թույլ թռչունը սկսեց սառել և չկարողանալ շարժվել։

— Ես այլևս չեմ կարող, արքայազն, հաջողություն, քանի որ լավ բաներ արեցի, ես երջանիկ դարձա։

Ծիծեռնակը իր վերջին փոքր ուժով համբուրեց արքյազնին և  մեկ ակընթարթում մահացավ։

— Ճըթ

Այդ պահին արքայազնը չկարողացավ պահպանել իր ամրությունը և նրա սիրտը կոտրվեց։

Հաջորդ օրը քաղաքի բնակիչները, նկատեցին, որ արքայազնի արձանը կեղտոտվել  և այլակերպվել։

Մարդիկ ասացին,-

—Ի նչ տգեղ արձան է, եկեք վերացնենք նրան։

Այնուամենայնիվ վերացումից հետո միայն արքայազնի սիրտն էր, որ պահպանվել էր։

Արքայազնի սիրտը ընկավ մահացած ծիծեռնակի մարմնի մոտ։

Այդ ժամանակ եկան Աստված և մի հրեշտակ։

Աստված հրեշտակին ասաց,-

— Բեր ինձ այն, ինչը այդ քաղաքում ամենագեղեցիկն է։

Հրեշտակը բերեց արքայազնի սիրտը և ծիծեռնակին։

Դա տեսնելով Աստված գլխով արեց։

— Լավ գտար, սա ամենա գեղեցիկ բանն է այդ քաղաքում։

Արքայազնը և ծիծեռնակը շատ լավ  բաներ են արել, դրա համար նրանք կհայտնվեն երկնքում։

Մարդկությանը օգնելու համար մահացած արքայազնը և ծիծեռնակը երկնքում կհանդիպեն իրար ։

(Անգլիական հեքիաթ՝թարգմանեցի ճապոներենից)

Աղբյւրը՝ http://hukumusume.com/douwa/English/world/10/31_j.html

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s