Ճամփհորդություններ·Ճամփորդություններ·Նկարչություն

Գյումրին և իր արվեստագետները

   27332288_609389332741712_6598857307695056224_n.jpg

    Փետրվարի 1ին ես առաջին անգամ եղա Գյումրիում։ Առավոտյան իմ մեջ պայքար էր գնալու, թե չգնալու համար, քանի որ ֆիզիկապես այդքան էլ լավ չէի զգում։ Սակայն հավատում էի, որ  շատ լավ է լինելու, չէ որ և քանդակագործի և նկարչի հետ ենք հանդիպելու նաև տեսնելու ենք հին քաղաք Գյումրին։

     Սկզբում եղանք Գյումրիի թատրոնում, ներկա եղանք դերասանների փորձին, ծանոթացանք տարածքին ,  հանդիպեցինք  «ԲԱՄԲԻՌ» խմբի հիմնադիր Գագիկ Բարսեղյանին։ Եղանք նաև փոքր նոր ձևավորված դահլիճում, որտեղ մեր դպրոցի տաղանդավոր երեխաներից ելույթ ունեցան։ Թամին երգեց, Միլենան խաղաց ֆրանսիացի  Ժան Կոկտոի « Ձայն Մարդկային» պիեսի մի փոքրիկ հատված , որտեղ  ռեժիսորական աշխատանքով զբաղվել էր Արսենը։ Իսկ մեր հարավային դպրոցի մի խումբ  փոքրիկներ պարեցին և երգեցին  հայկական պարեր։ Թատրոնից հետո խմբերը բաժանվեցին ըստ իրենց առաջադրանքների և մի խումբ սովորողներով ընկեր Քնարիկի առաջնորդությամբ գնացինք Ալբերտ Վարդանյանի տուն- արվեստանոցը։ Իր արվեստանոցը բաժանված էր ըստ գործընթացի հերթականության։ Նրա քանդակները ճկուն սիլուետնրով էին, հորինվածքի նման։ Իր քանդակներից ամենաշատը ինձ գրավեց,  իրենց բակում  տեղադրված մեծ նստարանի տեսքով քանդակը։ Որ երկու ծայրամասերում երկու առասպելական հերոսներ ձգված ամուր բռնել են այն կտորը, որի վրա պետք է մարդիկ նստեն։ Հետո այցելեցինք նկարիչ Վահան Թոփչյանի տուն։ Իրականում մինչև իր  նկարները մոտիկից նայելը դիտել էի ինտերնետով և չէի նկատել գույների իրական հարմոնիան։ Սակայն մոտիկից ավելի խորը ուսումնասիրելով տեսա հետաքրքիր հերոսների։ Իսկ պատմությունները և իրական կյանքից էին և ֆանտաստիկ։ Իր հերոսները նման էին մուլտֆիլմի բարի և մի քիչ էլ չարաճճի, բայց մտածելու տեղիք տվող կերպարների։  Հրաշալի էր արվեստագետների հետ շփվելը և տեսնել նրանց առօրիյայում։ Տեսա Գյումրիի հին և նոր շինությունները , հատկապեսգրավիչ էին հները, նրանցից ամեն մեկն իր պատմությունն ունի։ Աշակերտներով  համտեսեցինք նաև Գյումրիի պիցցան։ Վճարի ժամանակ մենք բոլորս անակնկալի եկանք, երբ մեր փոխարեն համառորեն վճարեց Արսենը։

    Այդ ամբողջ ճանապարհը բավականին հետաքրքիր անցավ, որովհետև բոլորս զրուցում էինք միմյանց հետ, և մենք էլ լսեցինք բազմաթիվ միտքը շարժող, զարգացնող թեմաներ։ Տիար Բլեյանը նույնիսկ մեզ յուրաքանչյուրիս հրավիրեց ներկայանալու, հենց գազելի մեջ մեծից փոքր։ Հուշում էր ինչպես ներկայանանք, որից ես հասկացա մեկ կարևոր բան , որ նա մեզ կարծես կրթում և մշակում է ամեն մեկիս,  որպես  անհատ լույսի օջախներ, ու որոնք պետք է յուրաքանչյուրը դպրոցից հետո մտնեն բիրտ ու կոպիտ և հետաքրքիր  աշխարհ ու , որ մենք կարողանանք դիմակայել համատարած կոշտությունն ու անգրագիտությունը։ Ու որ ամեն անհատ հասկանա, որ ինքը լույս է։ Չէ որ լույսի մոտ խավարն անհետանում է և դառնում անզոր։

    Շատ շնորհակալ եմ մեր դպրոցի տնօրենին, ով բաց չի թողնում այսպիսի հնարավորություններ, որ  աշակերտների առաջ բացահայտում է  Հայաստան աշխարհը։ Շնորհակալ եմ որ իր և մեր միջև պատեր չի ստեղծում, մյուս դպրոցի տնօրենների նման։ Շնորհակալ եմ որ այն ինչ անում է, անում է մաքուր և ոչ ձևական։ Շնորհակալ եմ որ ամեն անգամ բոլորին ձեռքով բարևում է և, որ բոլորի անունները հիշում է։ Ուզում եմ որ Հայաստանում և ամբողջ աշխարհում  իր նման մանկավարժները  շատանան։

   Շնորհակալություն նաև մեր դպրոցի ուսուցչական կազմին, որ շատ բարի են, ընկերասեր և հարգալից։  Միայն ամբողջ ժամանակ մի միտք էր ինձ զբաղեցնում ու անհանգստացնում, որ շա՜տ ափսոս Պ. Թոքմաջյանը այդ օրը  մեզ հետ չէր։ Չէ որ Գյումրին իր ծննդավայրն է։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s