Նկարչություն

«Վերջին զանգի» նախօրեն

21-13.jpg

«Վերջին զանգի» նախօրեին  դպորցում կայացավ իմ անհատական ցուցահանդեսը։ Այնքան երախտապարտ եմ իմ սիրելի դպրոցին, ախր այստեղ բոլորին և ամեն ինչ սիրում եմ։ Հավաքվել էին համադասարանցիներս, աշակերտներ, ուսուցիչներ և տնօրենը։ Օդում հաճելի, ջերմ սիրո մթնոլորտ էր։ Կարծես սիրո հեղափոխությունը շարունակվում էր մեր դպրոցում։ Բոլորն այնքան լուսավոր էին, բարի․․․

Մեր օրը սկսվեց շապիկների վրա իմպրովիզ նկարելուց։ Մեծից փոքր մասնակցում էին այդ ուրախ և լուրջ գործընթացին։ Դա  դպրոցի վերջին միասնական աշխատանքն էր մեր՝ շրջանավարտներիս համար։ Գիտեմ, սա այն դպրոցն է, որ բոլորս էլ  ավարտելուց հետո պարբերաբար կայցելենք։

Օրը ավարտվեց սիրո, միաբանության երթով Տ․ Բլեյանի առաջնորդությամբ դեպի ագարակ  «Բանգլադեշյան» ծուռումուռ արահետներով։ Ճանապարհին հանդիպեցինք նախադպրոցականներին, նրանք միացան մեր երթին,  իրենց ավելի կարևոր զգացին․․․          Շնորհակալ եմ Աստծուն, որ այսպիսի դպրոց կա Հայաստանում, տնօրեն  և ուսուցչական կազմ, որը նման է ընտանիքի․․․

Լուսանկարը ՝Տիգրան Արամյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s