Նկարչություն

«Վերջին զանգի» նախօրեն

21-13.jpg

«Վերջին զանգի» նախօրեին  դպորցում կայացավ իմ անհատական ցուցահանդեսը։ Այնքան երախտապարտ եմ իմ սիրելի դպրոցին, ախր այստեղ բոլորին և ամեն ինչ սիրում եմ։ Հավաքվել էին համադասարանցիներս, աշակերտներ, ուսուցիչներ և տնօրենը։ Օդում հաճելի, ջերմ սիրո մթնոլորտ էր։ Կարծես սիրո հեղափոխությունը շարունակվում էր մեր դպրոցում։ Բոլորն այնքան լուսավոր էին, բարի․․․

Մեր օրը սկսվեց շապիկների վրա իմպրովիզ նկարելուց։ Մեծից փոքր մասնակցում էին այդ ուրախ և լուրջ գործընթացին։ Դա  դպրոցի վերջին միասնական աշխատանքն էր մեր՝ շրջանավարտներիս համար։ Գիտեմ, սա այն դպրոցն է, որ բոլորս էլ  ավարտելուց հետո պարբերաբար կայցելենք։

Օրը ավարտվեց սիրո, միաբանության երթով Տ․ Բլեյանի առաջնորդությամբ դեպի ագարակ  «Բանգլադեշյան» ծուռումուռ արահետներով։ Ճանապարհին հանդիպեցինք նախադպրոցականներին, նրանք միացան մեր երթին,  իրենց ավելի կարևոր զգացին․․․          Շնորհակալ եմ Աստծուն, որ այսպիսի դպրոց կա Հայաստանում, տնօրեն  և ուսուցչական կազմ, որը նման է ընտանիքի․․․

Լուսանկարը ՝Տիգրան Արամյանի

Ճամփհորդություններ·Ճամփորդություններ·Նկարչություն

Գյումրին և իր արվեստագետները

   27332288_609389332741712_6598857307695056224_n.jpg

    Փետրվարի 1ին ես առաջին անգամ եղա Գյումրիում։ Առավոտյան իմ մեջ պայքար էր գնալու, թե չգնալու համար, քանի որ ֆիզիկապես այդքան էլ լավ չէի զգում։ Սակայն հավատում էի, որ  շատ լավ է լինելու, չէ որ և քանդակագործի և նկարչի հետ ենք հանդիպելու նաև տեսնելու ենք հին քաղաք Գյումրին։

     Սկզբում եղանք Գյումրիի թատրոնում, ներկա եղանք դերասանների փորձին, ծանոթացանք տարածքին ,  հանդիպեցինք  «ԲԱՄԲԻՌ» խմբի հիմնադիր Գագիկ Բարսեղյանին։ Եղանք նաև փոքր նոր ձևավորված դահլիճում, որտեղ մեր դպրոցի տաղանդավոր երեխաներից ելույթ ունեցան։ Թամին երգեց, Միլենան խաղաց ֆրանսիացի  Ժան Կոկտոի « Ձայն Մարդկային» պիեսի մի փոքրիկ հատված , որտեղ  ռեժիսորական աշխատանքով զբաղվել էր Արսենը։ Իսկ մեր հարավային դպրոցի մի խումբ  փոքրիկներ պարեցին և երգեցին  հայկական պարեր։ Թատրոնից հետո խմբերը բաժանվեցին ըստ իրենց առաջադրանքների և մի խումբ սովորողներով ընկեր Քնարիկի առաջնորդությամբ գնացինք Ալբերտ Վարդանյանի տուն- արվեստանոցը։ Իր արվեստանոցը բաժանված էր ըստ գործընթացի հերթականության։ Նրա քանդակները ճկուն սիլուետնրով էին, հորինվածքի նման։ Իր քանդակներից ամենաշատը ինձ գրավեց,  իրենց բակում  տեղադրված մեծ նստարանի տեսքով քանդակը։ Որ երկու ծայրամասերում երկու առասպելական հերոսներ ձգված ամուր բռնել են այն կտորը, որի վրա պետք է մարդիկ նստեն։ Հետո այցելեցինք նկարիչ Վահան Թոփչյանի տուն։ Իրականում մինչև իր  նկարները մոտիկից նայելը դիտել էի ինտերնետով և չէի նկատել գույների իրական հարմոնիան։ Սակայն մոտիկից ավելի խորը ուսումնասիրելով տեսա հետաքրքիր հերոսների։ Իսկ պատմությունները և իրական կյանքից էին և ֆանտաստիկ։ Իր հերոսները նման էին մուլտֆիլմի բարի և մի քիչ էլ չարաճճի, բայց մտածելու տեղիք տվող կերպարների։  Հրաշալի էր արվեստագետների հետ շփվելը և տեսնել նրանց առօրիյայում։ Տեսա Գյումրիի հին և նոր շինությունները , հատկապեսգրավիչ էին հները, նրանցից ամեն մեկն իր պատմությունն ունի։ Աշակերտներով  համտեսեցինք նաև Գյումրիի պիցցան։ Վճարի ժամանակ մենք բոլորս անակնկալի եկանք, երբ մեր փոխարեն համառորեն վճարեց Արսենը։

    Այդ ամբողջ ճանապարհը բավականին հետաքրքիր անցավ, որովհետև բոլորս զրուցում էինք միմյանց հետ, և մենք էլ լսեցինք բազմաթիվ միտքը շարժող, զարգացնող թեմաներ։ Տիար Բլեյանը նույնիսկ մեզ յուրաքանչյուրիս հրավիրեց ներկայանալու, հենց գազելի մեջ մեծից փոքր։ Հուշում էր ինչպես ներկայանանք, որից ես հասկացա մեկ կարևոր բան , որ նա մեզ կարծես կրթում և մշակում է ամեն մեկիս,  որպես  անհատ լույսի օջախներ, ու որոնք պետք է յուրաքանչյուրը դպրոցից հետո մտնեն բիրտ ու կոպիտ և հետաքրքիր  աշխարհ ու , որ մենք կարողանանք դիմակայել համատարած կոշտությունն ու անգրագիտությունը։ Ու որ ամեն անհատ հասկանա, որ ինքը լույս է։ Չէ որ լույսի մոտ խավարն անհետանում է և դառնում անզոր։

    Շատ շնորհակալ եմ մեր դպրոցի տնօրենին, ով բաց չի թողնում այսպիսի հնարավորություններ, որ  աշակերտների առաջ բացահայտում է  Հայաստան աշխարհը։ Շնորհակալ եմ որ իր և մեր միջև պատեր չի ստեղծում, մյուս դպրոցի տնօրենների նման։ Շնորհակալ եմ որ այն ինչ անում է, անում է մաքուր և ոչ ձևական։ Շնորհակալ եմ որ ամեն անգամ բոլորին ձեռքով բարևում է և, որ բոլորի անունները հիշում է։ Ուզում եմ որ Հայաստանում և ամբողջ աշխարհում  իր նման մանկավարժները  շատանան։

   Շնորհակալություն նաև մեր դպրոցի ուսուցչական կազմին, որ շատ բարի են, ընկերասեր և հարգալից։  Միայն ամբողջ ժամանակ մի միտք էր ինձ զբաղեցնում ու անհանգստացնում, որ շա՜տ ափսոս Պ. Թոքմաջյանը այդ օրը  մեզ հետ չէր։ Չէ որ Գյումրին իր ծննդավայրն է։

Հայոց լեզու և գրականություն·Հայոց լեզու և գրականություն1·日木語(Ճապոներեն)

Թարգմանություններ ճապոներենից 日本語からのほんやく

Ճապոնական դիցաբանության երևակայական կենդանիները

«Արևը և լուսինը » կորեական հեքիաթ お日様とお月様(韓国)

Էդո դարաշրջան 江戸時代

Թանաբատայի պատմությունը /七夕物語

Երջանկության արքայազնը

Թե ով ավելի լուռ կմնա “だんまりくらべ

Ճապոներեն լեզվի արտասանության մրցույթի շարադրություն՝

Սիրելի դպրոց

Հայոց լեզու և գրականություն·日木語(Ճապոներեն)

«Արևը և լուսինը » կորեական հեքիաթ お日様とお月様(韓国)

Թարգմանությունը ՝ ճապոներենից

ohi0.jpg

Լինում է, չի լինում, մի գյուղում քույր և եղբայր են լինում, ովքեր ապրում էին իրենց մայրիկի հետ;

Մի օր մայրը աշխատանքով գնում է կողքի գյուղը; Օրը անցնում է, բայց նրանց մայրիկը այդպես էլ չի վերադառնում; Նրանք անհանգստացած սպասում էին, իրենց մորը սակայն նա չկար ու չկար; Դռան ետևից ինչ որ ձայն են լսում և մտածում են, որ իրենց մայրն է;

Ավագ եղբայրը դռնից դուրս է նայում; Դրսում,  ոչ թե մայրիկն էր այլ վագր; Վախեցած եղբայրն ու քույրը վազելով բարձրանում են ծառի վրa:Պարզվում է, որ վագրը ճանապարհին մայրիկին էր հանդիպել;

—Եթե ինձ մեկ հատ  մոչի  տաս, քեզ չեմ ուտի, -այդ ժամանակ ասել էր վագրը։ Եվ հետո նա կերել էր  և մայրիկի տված մոչիները և մորը; Հետո հագել էր մայրիկի  շորերը և ուղևորվել  երեխաներին ուտելու;

Վագրը  փորձեց  բարձրանալ ծառի վրա երեխաների  ետևից, սակայն չհաջողվեց։ Այդ պահին ավագ եղբայրը ասաց,

—Ես բարձրանալիս քունջութի յուղ եմ քսել ձեռքերիս; Տղան խաբեց, և վագրը նույնպես նույնը արեց, սակայն սահեց և ցած ընկավ;

Այդ պահին քույրը վագրին տեսնելով զվարճանում է և բերանից թրցնում է, որ նրանք ծառ բարձրանալու համար կացին են օգտագործել; Քույրն և եղբայրը այդ պահին շատ են վախենում , և խնդրում են, որ իրենց փրկեն;

Հետո երկնքից պարան է իջնում և նրանք  բարձրանում են շատ բարձր; Վագրը նույնպես բռնեց այդ պարանից , սակայն չհաջողվեց, նա ընկավ և սատկեց;

Դեպի երկինք բարձրացող աղջիկը դարձավ արևը, իսկ եղբայրը լուսինը, և դրանով աշխարհը դարձավ պայծառ։

Աղբյուրը՝ http://www.e-hon.jp/bohisam/ohij0.htm